
ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՒ ՎՆԱՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 11 ԱՆԳԱՄ
Վրաստանում գրանցվել է առևտրային բանկերի կրած վնասների շարունակական աճ: 2009 թվականի օգոստոս ամսվա արդյունքննրով բանկերի կրած վնասը կազմել է շուրջ 74,590 մլն լարի: Այս ցուցանիշը ընթացիկ տարվա հունվար ամսվա համեմատությամբ աճել է ավելի քան 11 անգամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բանկերի կրած վնասը կազմել էր 215 մլն լարի:
Նշենք, որ Վրաստանի բանկային ոլորտում գործում են 19 առևտրային բանկեր: Այս տարվա ընթացքում իր գործունեությունը դադարեցրել է մեկ բանկ: