ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է
2009թ. ապրիլ ամսվա ընթացքում բանկերի հանդեպ իրենց վարկային պարտավորությունները չկատարող վարկառուների թիվն աճել է: Անվճարունակ վարկառուների ցուցակում այժմ հաշվարկվում է 187 300 մարդ, իսկ միայն ապրիլ ամսում նրանց թիվը կազմել է 11 500 մարդ: Այս ցուցանիշը ընթացիկ տարվա ընթացքում աճել է 2.5%-ով: Անվճարունակ վարկառուների ցուցակում հայտնվում են բանկերի այն հաճախորդները, ովքեր չեն կատարում կամ մեկ ամիս ուշացնում են իրենց վարկային պարտավորությունների կատարումը: Նշենք նաև, որ վարկային լավ պատմություն ունեցող հաճախորդների ցուցակում այժմ հաշվարկվում է 800 000 վարկառու: