
ՎՐԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՍՈՒԽՈՒՄԻՈՒՄ BENETTON ԽԱՆՈՒԹԻ ԲԱՑՄԱՆԸ
Իտալական Benetton խանութների ցանցի թուրքական ներկայացուցչությունը պատրաստվում է Սուխումիում (Աբխազիա) խանութ բացել: Վրացական կառավարությունը դեմ է հանդես եկել այս նախաձեռնությանը և համարել այն անօրինական: Նշենք, որ այդ տարածքում առևտրային գործունեության ծավալումը հակասում է Վրաստանի օրենսդրությանը: Վրացական կողմը համապատասխան պարզաբանումների պահանջով արդեն դիմել է Վրաստանում Թուրքիայի դեսպանին, և նախատեսվում է նաև նույն հարցով դիմել Իտալիայի դեսպանին: