ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ 9 ԱՄԻՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ Է 7%-ՈՎ
Վրաստանի էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի սեպտեմբերի 21-ի դրությամբ պետական բյուջեի մուտքերի ընդհանուր ծավալը կազմել է 4 մլրդ 73 մլն 300 հազար լարի, և այս ցուցանիշն ավելի քան 7%-ով գերազանցում է բյուջեի նախագծով սահմանված մակարդակը:
Հրապարակած տվյալների համաձայն բյուջեի մուտքերի 44.16%-ը կամ 1 մլրդ 799 մլն 30 հազար լարի կազմում են հարկային եկամուտները, ընդ որում մաքսատուրքերի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ 130 մլն 60 հազար լարի: