ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՎՈՒՄ Է 3,92 ՄԼՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՊԼԱՍՏԻԿ ՔԱՐՏ
2010 թվականի հունվար ամսվա դրությամբ Վրաստանում հաշվառվել է 3,92 մլն վճարային պլաստիկ քարտ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է ավելի քան 8,4%-ով:
Հատկանշական է, որ շրջանառության մեջ գտնվող այս բանկային պլաստիկ քարտերի 87,8%-ը դեբիտորական քարտեր են, իսկ մնացյալ 12,2%-ը` վարկային:
Նշենք նաև, որ քարտերի 82,5%-ը ներկայացնում են «VISA» վճարային համակարգը, 11,5%-ը` «EURO CARD/MASTER CARD» համակարգը, իսկ մնացյալ 6%-ը սպասարկվում են այլ վճարային համակարգերով: