
ՎՐԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԿՈՌՈՒՊԱՑՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ
Վրաստանը դուրս է մնացել WATCH LIST ցուցակից, որտեղ երկրները դասակարգված են կոռուպցիայի տարածվածության մակարդակով:
Global Integrity ոչ առևտրային ընկերությունը, որն իր գործունեութունն է ծավալում աշխարհի 35 երկրներում և ուսումնասիրում է աշխարհի տարբեր երկրներում կոռուպցիայի կարգավորման միտումները, իր հրապարակած ցուցակից դուրս է թողել Վրաստանին` նշելով, որ այս երկրում գրանցվել է զգալի, բաց ոչ բավարար առաջընթաց հակակոռուպցիոն գործընթացներում:
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ չնայած այն հանգամանքին, որ Վրաստանն այլևս կոռուպացված երկրների ցուցակում չէ, սակայն սա չի նշանակում, որ կոռուպցիան այս երկրում բացակայում է: