ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 5,6 ՄԼՐԴ ԼԱՐԻՆ
Վրաստանի ֆինանսների նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2009 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 5 մլրդ 687 մլն 972 հազար լարի, ընդ որում այս գումարից 3 մլրդ 898 մլն 471 լարին պետության պարտքն է վարկատուների նկատմամբ: Վրաստանի խոշոր վարկատուներն են Համաշխարհային Բանկը, Զարգացման Միջազգային Ասոցիացիան, Վերակառուցման և Զարգացման Միջազգային Բանկը, ինչպես նաև Արժույթի Միջազգային Հիմնադրամը:
Հրապարակած տվյալների համաձայն Վրաստանի կառավարության ամենամեծ պարտքը Գերմանիայի վարկատուների նկատմամբ է: Այս պարտքի ընդհանուր գումարը կազմում է 338 մլն 968 հազար լարի: