ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԳԻՆՈՒ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 28.31%-ՈՎ
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունվար-ապրիլ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած Վրաստանում 28.31%-ով կրճատվել է գինու արտահանման ծավալները: Վրաստանն այս տարվա ընթացքում գինի արտահանել է 33 երկիր, մինչդեռ անցյալ տարի այդ երկրների թիվը կազմել էր 26: Հաշվետու ժամանակահատվածում Վրաստանը գինի արտահանել է առավելապես Ուկրաինա, Լեհաստան, Լիտվիա և ԱՄՆ:
Գինու արտահանման ծավալներով այժմ առաջատար է Ուկրաինան, չնայած այն հանգամանքին, որ հաշվետու ժամանակահատվածում երկրում գինու արտահանման ծավալները կրճատվել են մոտ 51.89%-ով: Երկրորդ տեղում է Բելառուսիան, որտեղ գինու արտահանման ծավալներն աճել են մոտ 40%-ով: