
2010 ԹՎԱԿԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ 1.1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
Վրաստանի Ազգային Ներդրումային Գործակալության տվյալների համաձայն 2010 թվականին ներդրումների ընդհանուր ծավալը Վրաստանում կարող է կազմել ավելի քան 1.1 մլրդ դոլար: Գործակալության տվյալների համաձայն միայն այս տարվա առաջին կիսամյակում Վրաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրվել է շուրջ 286 մլն դոլար:
Վերլուծաբանների գնահատմամբ` հաջորդ տարի Վրաստանի տնտեսությունը, 1 մլրդ դոլար և ավելի ներդրումների պայմաններում, կարող է ապահովել շուրջ 2% աճ: