ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԻ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ
Վրաստանի Ազգային Բանկը հրապարակել է վճարային հաշվեկշռի հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվություն, ըստ որի 2009 թվականի երկրորդ եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ Վրաստանում ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը կրճատվել է 1,4 անգամ և կազմել 93 մլն դոլար: Այս ցուցանիշը 2008 թվականի համապատասխան եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 6.5 անգամ:
Հրապարակած տվյալների համաձայն պորտֆելային ներդրումների ընդհանուր ծավալը հաշվետու եռամսյակում սահմանվել է բավականին ցածր մակարդակում` շուրջ 2.3 մլն դոլար: