ԱՅՍ ՏԱՐԻ ՎՐԱՍՏԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ ԿՓՈԽԱՌԻ 1,314 ՄԼՆ ԼԱՐԻ
Ընթացիկ տարում Վրաստանը մտադիր է միջազգային կառույցներից փոխառել 1 մլրդ 314 մլն 527 հազար լարի: Ինչպես նշում են Տնտեսական խնդիրների հետազոտական կենտրոնի վերլուծաբանները` այս ցուցանիշը մինչև տարեվերջ կարող է դրսևորել նաև աճի միտում:
Ինչ վերաբերում է փոխառված գումարների նպատակային օգտագործմանն` ապա դա առավելապես կախված կլինի ստացված վարկերի տեսակից:
Նշենք, որ արտաքին պարտքի մարման նպատակով Վրաստանի կառավարությունը բյուջեով նախատեսում է ծախսել 152 մլն 410 հազար լարի: 2010 թվականի հունվարի 31-ի դրությամբ Վրաստանի արտաքին պարտքը կազմել է 3 մլրդ 428 մլն 068 հազար դոլար: