
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 64%-ՈՎ
Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն 2009 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ազգային արժույթով և արտարժույթով տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 286 571 հազար լարի: Այս ցուցանիշը 2008 թվականի համապատասխան ժամանակահատվածում գրանցված արդյունքը գերազանցում է շուրջ 38%-ով: Ամսական կտրվածքով հիփոթեքային վարկավորման ծավալները Վրաստանում աճել են շուրջ 63,4%-ով:
Նշենք, որ հաշվետու ամսվա ընթացքում տրամադրված հիփոթեքային վարկերի գերակշիռ մասը` շուրջ 86,2%-ն, ուղղվել է իրավաբանական անձանց վարկավորմանն, իսկ մնացյալ 13,8%-ը` ֆիզիկական անձանց վարկավորմանը: