
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 56,8 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
2009թ. մայիս ամսվա ընթացքում Վրաստանի արժութային պահուստներն աճել են 56,8 մլն դոլարով և կազմել 1 529 889 200 դոլար: Պահուստների աճը որոշակիորեն պայմանավորված է եվրոյի նկատմամբ դոլարի կուրսի կայունացմամբ: Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) կողմից 72 մլն դոլար վարկի տրամադրմամբ պայմանավորված կանխատեսվում է արժութային պահուստների աճ նաև հունիս ամսվա ընթացքում: Նշենք, որ Վրաստանի արժութային պահուստները 2009թ. մայիս ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են 22,8%-ով: