
ՎՐԱՍՏԱՆ ԴՐԱՄԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 5,4 ՄԼՆ ԴՈԼԱՐՈՎ
Վրաստանի Ազգային բանկի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն 2009 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում օգոստոս ամսվա համեմատությամբ Վրաստան դրամային փոխանցումների ընդհանուր ծավալն աճել է 5,4 մլն դոլարով կամ 7,2%-ով և կազմել 80,4 մլն դոլար: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում դրամային փոխանցումների աճն առավելապես պայմանավորված է Ռուսաստանից դրամային փոխանցումների շուրջ 9,7% աճով:
Բանկի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվետու ամսվա ընթացքում աճել են նաև Հունաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից և Իսպանիայից իրականացվող դրամային փոխանցումները:
Վրաստանի Ազգային բանկի տվյալների համաձայն այս տարվա սեպտեմբեր ամսվա ընթացքում Վրաստանից փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 6,3 մլն դոլար, ընդ որում Ռուսաստան և Ուկրաինա դրամային փոխանցումներն աճել են համապատասխանաբար 8,7%-ով և 16,6%-ով: