ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼ Է 928 ՄԼՆ 100 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքներով Վրաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 928 մլն 100 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես նշվում է Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներում` այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 17,2%-ով, ընդ որում Թուրքիայի մասնաբաժինը Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալում 15,5%-ից աճել է մինչև 18,8%:
Հաշվետու ամիսների ընթացքում Վրաստանից Թուրքիա է արտահանվել 211,3 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ապրանքներ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է շուրջ 16,1%-ով: