ՎՐԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ԱՃ
Վրաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն 2009թ. ընթացքում գործազրկության մակարդակը Վրաստանում կարող է աճել, միաժամանակ կառավարությունը մշակել է նպատակաուղղված քաղաքականություն, որը հնարավորություն կտա առաջիկա երեք տարիների ընթացքում ապահովել կայուն տնտեսական աճ: Վրաստանի կառավարությունը նախատեսում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով բարեփոխումային ծրագրեր իրականացնել էներգետիկային և ճանապարհային ենթակառուցվածքների շինարարության ոլորտներում: