
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ 17% Է, ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` 30%
Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն վերջին մի քանի տարիների ընթացքում Վրաստանում գրանցվել է գործազուրկների ընդհանուր թվաքանակի անընդմեջ աճ, և ներկա դրությամբ գործազրկության մակարդակը Վրաստանում կազմում է 30%:
Անկախ մասնագետների գնահատմամբ 2004 թվականի համեմատությամբ գործազրկության մակարդակը Վրաստանում աճել է ավելի քան 4%-ով, և որոշ վերլուծաբաններ չեն բացառում, որ գործազրկության մակարդակը Վրաստանում հատել է 30% սահմանագիծը:
Նշենք, որ գործազրկության վերաբերյալ պաշտոնական տվյալներ Վրաստանի վիճակագրական ծառայությունը կհրապարակի տարեվերջին, սակայն պաշտոնական հայտարարոթյունների համաձայն գործազրկության մակարդակը 2009 թվականի արդյունքներով կկազմի շուրջ 17%: