![ՎՐԱՍՏԱՆԻ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՆ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՄԵԿ ԲՐԵՆԴԻ ՆԵՐՔՈ](https://b24.am/pub/uploads/2010/05/365623797_2e0dd60451_898312448.jpg)
ՎՐԱՍՏԱՆԻ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՇՈՒԿԱՆ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ՄԵԿ ԲՐԵՆԴԻ ՆԵՐՔՈ
Վրաստանի գինեգործական ընկերություններն այսուհետ ամերիկյան սպառողներին կներկայանան մեկ բրենդի ներքո: Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է մրցույթ հայտարարել` վրացական գինիների համար մեկ ընդհանուր լոգոտիպ, կարգախոս և բրենդ ընտրելու նպատակով:
Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությունը վստահ է, որ այս ծրագիրը հնարավորություն կտա Վրաստանի գինեգործական ընկերություններին հաստատուն կերպով զբաղեցնել իրենց դիրքը ամերիկյան շուկայում: