ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ՏԵՄՊԵՐԻ ԶԳԱԼԻ ԱՆԿՈՒՄ
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Եվրամիության երկու խոշոր երկրներում` Ֆրանսիայում և Գերմանիայում, տնտեսական աճի տեմպերը զգալի դանդաղել են: Այս երկրների ազգային վիճակագրական ծառայությունների հրապարակած տվյալների համաձայն, հուլիս-սեպտեմբեր ամիսներին Գերմանիայի ՀՆԱ-ն աճել է 0,7%-ով` նապորդ եռամսյակում գրանցվախ 2,3%-ի դիմաց, իսկ Ֆրանսիայի ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում աճել է ընդամենը 0,4%-ով` երկրորդ եռամսյակում գրանցված 0,7%-ի դիմաց:
Նշենք, որ վերլուծաբանները այս երկու երկրների համար կանխատեսել էին ՀՆԱ-ի եռամսյակային աճի առավել բարձր ցուցանիշներ: