ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՎԱՏ ԱԿՏԻՎՆԵՐՈՎ» ԲԱՆԿԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Գերմանական կառավարությունը ընդունել է արժեզրկված ակտիվներով («վատ ակտիվներով») բանկի ստեղծման օրենքի նախագիծը, որը նախատեսում է ստեղծել բանկ, որի գործունեության հիմնական հպատակը կլինի գնել ֆինանսական ճգնաժամի արդյունքում գերմանական բանկերի արժեզրկված կամ շուկայում իրացվելիություն չունեցող արժեթղթերը: Այս կերպ գերմանական բանկերը կարող են փոխանակել իրենց ռիսկային ակտիվները պետական պարտատոմսերով: Գերմանիայի ֆինանսների նախարար Պ. Շտայնբռուկի (Peer Steinbrueck) հրապարակած տվյալների համաձայն գերմանական բանկերում ռիսկային ակտիվների ընդհանւր ծավալը կազմում է շուրջ 190 մլրդ եվրո: