
ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 29%-ՈՎ
Գերմանիայի պետական վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալը Գերմանիայում կրճատվել է 28,7%-ով և կազմել 63,8 մլրդ եվրո: Հաշվետու ամսվա ընթացքում ներմուծման ծավալը կրճատվել է 22,9%-ով և կազմել 54,4 մլրդ եվրո: Վերլուծաբանների կանխատեսմամբ արտահանման ծավալների անկումը, համաշխարհային շուկայում պահանջարկի կրճատմամբ պայմանավորված, կշարունակվի մինչև այս տարվա վերջ: