
ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՍԵԼ Է 8,3%-Ի
Գերմանիայի Աշխատանքի տեղավորման գործակալության հրապարակած տվյալների համաձայն գործազրկության մակարդակը Գերմանիայում 2009 թվականի օգոստոս ամսվա ընթացքում ամսական կտրվածքով աճել է 0,1 տոկոսային կետով և կազմել 8,3%: Նշենք, որ վերլուծաբանների կանխատեսում էին այս ցուցանիշի սահմանում 8,4% մակարդակում:
Հրապարակած տվյալների համաձայն միայն օգոստոս ամսվա ընթացքում գործազուրկների թիվն աճել է 9 հազարով, և ներկա դրությամբ Գերմաիայում գրանցված է 3 մլն 472 հազար գործազուրկ: