ՈՍԿՈՒ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՃԵԼ Է 21%-ՈՎ
Ռուսաստանի Ոսկի Արտադրողների Միության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ոսկու արդյունահանման և արտադրության ծավալը կազմել է շուրջ 101.8 տոննա, որը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 21%-ով: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ոսկու արդյունահանումն աճել է 21.7%-ով, ոսկու առաջնային արտադրությունը` 23.4%-ով, իսկ երկրորդային արտադրությունը` 2.9%-ով: Նշենք նաև, որ Ռուսաստանում ոսկու արտադրության խոշոր ընկերություններ են հանդիսանում «Полюс Золото» և «Полиметалл» ընկերությունները: