
HSBC ԲԱՆԿԸ ԿԱՋԱԿՑԻ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԼՈՒԾԵԼ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
HSBC բանկի և Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության ներդրումային գործակալության ներկայացուցիչների միջև ստորագրվել է համատեղ փաստաթուղթ, ըստ որի HSBC բանկը կաջակցի Վրաստանին լուծել երկրի արտահանման և ներմուծման ոլորտներում առկա խնդիրները և, ընդհանուր առմամբ, բանկը կօգնի Վրաստանի տնտեսվարող սուբյեկտներին` տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն արտաքին առևտրի վերաբերյալ և կազմակերպելով տարբեր դասընթացներ` գործարարների համար: