«ԻԺԱՎՏՈ» ԲԲԸ-Ն ԿԿՐՃԱՏԻ ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ 45%-ԻՆ
«Իժավտո» ԲԲԸ-ն (ОАО «Ижевский автомобильный завод») նախատեսում է 2009թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում աշխատանքից ազատել 2,407 հազար աշխատակիցների, որը կազմում է ընկերության ընդհանուր աշխատուժի մոտ 45%-ը: Նշենք, որ ընկերությունը գործում է Ուդմուրտիայի շրջանում, և նախատեսված կրճատումները կհանգեցնեն այդ շրջանում գործազրկության մակարդակի զգալի աճի: Ներկա դրությամբ գործազուրկների թիվն Ուդմուրտիայում կազմում է 167,5 հազար: