«ՏՐՈՅԿԱ ԴԻԱԼՈԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ԻԳՈՐ ՍԱԳԻՐՅԱՆԸ
«Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի նոր նախագահ է նշանակվել «Ռենեսանս Կապիտալ» ընկերության նախկին նախագահ հայազգի Իգոր Սագիրյանը, ով իր նոր պարտականությունների շրջանակներում կմշակի ընկերության գործունեության ընդլայման նոր ուղղություններ և կապահովի ռազմավարական նոր ծրագրերի իրականացումը:
«Տրոյկա Դիալոգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Իգոր Սագիրյանի բիզնեսի կառավարման ոլորտում կուտակած բազմամյա փորձը, գիտելիքները և գործարար համբավը կապահովեն տարբեր շուկաներում դիվերսիֆիկացված ծառայություններ մատուցող ֆինանսական կառույցի ստեղծման` ընկերության ղեկավարության նպատակի իրագործումը: Նշենք, որ «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը հիմնադրվել է 1991թ. և մատուցում է արժեթղթերի շուկայում գործառնությունների իրականացման, ինչպես նաև ներդրումային և բանկային մի շարք այլ ծառայություններ: