ԱՄՀ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍԹՐԵՍ-ՏԵՍՏԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ՆԱԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ
Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) առաջարկում է հետևել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օրինակին և եվրոպական ֆինանսական կառույցներում անցկացնել այսպես կոչված սթրես-տեստեր: ԱՄՀ եվրոպական ներկայացուցչության տնօրեն Մարեկ Բելկան նշել է, որ եվրոպական յուրաքանչյուր երկրի ազգային կարգավորող մարմին ինքը պետք է մշակի և իրականցնի սթրես-տեստեր, որը հնարավորություն կտա բացահայտել եվրոպական բանկերի ֆինանսական հնարավորությունները, ինչպես նաև վերականգնել ներդրողների վստակությունը բանկային ոլորտի նկատմամբ:
ԱՄՀ նաև հրապարակել է ֆինանսական տվյալներ, որոնք վերաբերում են եվրոպական յուրաքանչյուր երկրի կառավարության կողմից բանկային ոլորտի տրամադրված ֆինանսկան աջակցությանը, մասնավորապես Մեծ Բրիտանիայի ֆինանսական կառույցները կառավարությունից ստացել են Երկրի ՀՆԱ-ի 20%-ը գերազանցող ֆինանսական միջոցներ: