ԱՄՀ-Ն ՎՐԱՍՏԱՆԻՆ ԱՆՀԱՊԱՂ ԿՏՐԱՄԱԴՐԻ 75,3 ՄԼՆ ԴՈԼԱՐ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) որոշում է ընդունել Վրաստանին անհապաղ տրամադրել շուրջ 75,3 մլն դոլար: Ինչպես նշվում է ԱՄՀ պաշտոնական փաստաթղթերում` այս որոշումն ընդունվել է 1,2 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ աջակցության ծրագրի ուսումնասիրության արդյունքում: Նշենք, որ ծրագրի գործողության ժամկետը մինչև 2011 թվականի հունիսն է:
ԱՄՀ ներկայացուցիչների հայտրարաության մեջ նշվում է, որ չնայած Վրաստանի տնտեսությունը դրսևորում է վերականգնման միտումներ, այնումանենայնիվ, տնտեսական կայունությանը սպառնացող ռիսկերի դեռևս նկատվում են: Վրաստանը որոշակի դժվարություններ ունի արտահանման շուկայում, որն առավել սրվում է ներքին վարկավորման ծավալների կրճատմամբ: