
ԱՄՀ – ՃԳՆԱԺԱՄԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԸ
Վրաստանի տնտեսությունը կգտնվի ճգնաժամի մեջ մինչև 2010 թվականի հուլիսը: Այս մասին հայտարարել է Արժույթի Միջազգային Հիմնադրամը: Հայտարարության համաձայն Վրաստանի տնտեսությունը 2010 թվականին կգրանցի 2-3% անկում, ինչը մեծապես պայմանավորված կլինի արտահանման և ներմուծման ծավալներից, բանկային ավանդների ընդհանուր մակարդակից, օտարերկրյա ներդրումներից, ինչպես նաև երկրում տիրող քաղաքական իրադրությունից:
ԱՄՀ գնահատմամբ տնտեսական նոր տատանումներն անխուսափելի են, և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի սոցիալական հետևանքները առավել զգալի կլինեն 2010 թվականին: Կանխատեսումների համաձայն տնտեսական տատանումները Վրաստանում կշարունակվեն նաև 2010 թվականին, քանի որ արդյունաբերական արտադրանքի ծավալը գրանցում է շարունակական անկում, իսկ գործազրկությունը երկրում աճում է: