
ԱՄՀ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԵՎՍ 2.8 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է ֆինանսական ճգնաժամի հաղթահարման նպատակով Ուկրաինային ևս 2.8 մլրդ դոլարի ֆինանսական աջակցության տրամադրումը: Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերին ԱՄՀ-ն նախատեսել էր համաշխարհային ֆինանսական ճգնաժամին դիմակայելու նպատակով Ուկրաինային տրամադրել 16.43 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ վարկ: Սկզբնապես երկրի կառավարությունը ԱՄՀ-ից ստացել է 4.5 մլրդ դոլար, սակայն վարկն ամբողջությամբ տրամադրելու համար ԱՄՀ պահանջել էր ուկրաինական կառավարությունից մշակել հակաճգնաժամային ծրագիր, որը կվերաբերի մասնավորապես բյուջետային ծախսերի կրճատմանը և սոցիալական որոշ խնդիրների առաջնահերթ լուծմանը: