
ԻՏԱԼԱԿԱՆ INDESIT-Ը ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Իտալական Indesit ընկերությունը նախատեսում է ընդլայնել Թուրքիայում գործող իր Manisa գործարանի արտադրական հզորությունը և ապահովել արտադրության ծավալների աճ: Նշենք, որ Manisa գործարանում արտադրված արտադրանքի ավելի քան 80%-ը իրացվում է Իտալիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Indesit ընկերությունը հիմանդրվել է 1975թ. և այժմ հանդիսանում է կենցաղային տեխնիկա արտադրող երկրորդ խոշոր ընկերությունը Եվրոպայում: 2008թ. ընթացքում ընկերության վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 3.2 մլրդ եվրո: Ընկերությունն այժմ ունի շուրջ 18 գործարան, որոնք գործում են Իտալիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում և Չինաստանում, իսկ ընկերության առևտրային կենտրոնների թիվն ամբողջ աշխարհում գերազանցում է 24-ը: Ընկերության կարևոր ապրանքանիշերն են Indesit, Hotpoint-Ariston և Scholtès: