
ԻՐԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ
Իրանական Hormozgan Aluminium (Hormozal) ընկերությունը մտադիր է մինչև 2009թ. հունիս ամիսը գործարկել ալյումինի արտադրության նոր գործարան, որը տարեկան կարտադրի ավելի քան 147 հազար տոննա ալյումին: Այս գործարանի շինարարությունը Hormozgan Aluminium ընկերությունը սկսել էր դեռևս 2005թ.: Շինարարական ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 800 մլն դոլար, որից մոտ 350 մլն դոլար տրամադրել է եվրոպական բանկային խորհուրդն` իտալական MedioCredito Centrale բանկի գլխավորությամբ: