
ԻՐԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԳԱԶ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ «ՆԱԲՈՒԿՈ» ԳԱԶԱՄՈՒՂԻՆ
Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տարածած հաղորդագրության համաձայն Իրանը պատրաստ է գազ մատակարարել «Նաբուկո» գազամուղի համար, եթե կողմերը կարողանան համաձայնության գալ գնի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Նաբուկո» ծրագիրը նախատեսում է նոր գազամուղի կառուցում, որը կանցնի Կասպից ծովի հատակով` շրջանցելով Ռուսաստանը, և կապահովի բնական գազի մատակարարում Եվրոպական երկրներին: «Նաբուկո» ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 7.9 մլրդ դոլար: Ծրագրի իրականացմանը կմասնակցեն Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Բուլղարիան, Բելգիան, Ռումինիան և Ավստրիան: Նոր գազամուղի շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2010թ., իսկ արդեն 2014թ. այն կապահովի Եվրոպա բնական գազի մատակարարումը: