
ՃԱՊՈՆԻԱՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 1.2 ՄԼՐԴ ՅԵՆ
Ճապոնիան որպես ֆինանսական աջակցություն Վրաստանին կտրամադրի 1.2 մլրդ յեն: Վրաստանի գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների համաձայն գրանտային ծրագրերի շրջանակներում այդ միջոցները կօգտագործվեն հիմնականում գուղատնտեսական տեխնիկա ձեռք բերելու համար: Նշենք, որ այս գրանտային ծրագրերի միջազգային մրցույթին կարող են մասնակցել միայն այն կազմակերպությունները, ովքեր Վրաստանում իրենց գործակալների միջոցով իրականացնում են գրանտային սպասարկում: