ԿԱԽԱ ԲԱԻՆԴՈՒՐԱՇՎԻԼԻ –ԲԻԶՆԵՍԻ ՎԱՐՄԱՆ ՊԱՐԶՈՒԹՅԱՄԲ ՎՐԱՍՏԱՆԸ ԿՀԱՅՏՆՎԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ
Վրաստանի ֆինանսների նախարար Կախա Բաինդուրաշվիլին վստահ է, որ Վրաստանը շուտով կհայտնվի բիզնեսի վարման տեսանկյունից աշխարհի ամենամեծ հնարավորություններն ունեցող երկրների առաջին տասնյակում:
Այսօր Համաշխարհային բանկի, Միջազգային ֆինանսական կազմակերպության և Վրաստանի ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված համատեղ միջացառման շրջանակներում կայացած իր ելույթում նախարարը նշել է, որ Վրաստանի կառավարությունն իրականացնում է անհրաժեշտ ծրագրեր, որոնք հնարավորություն կտան մոտ ժամանակներս ապահովել պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ համագործակցության սկզբունքներ և բիզնեսի վարման պարզություն: