ԿԱՄԱԶ-Ի ԿՐԱԾ ԶՈՒՏ ՎՆԱՍՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 15 ԱՆԳԱՄ
Ռուսական խոշոր ավտոարտադրող ԿԱՄԱԶ (КАМАЗ) ընկերության հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում ընկերության կրած զուտ վնասը կազմել է 2.693 մլրդ ռուբլի: Այս ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ աճել է շուրջ 15 անգամ: Նշենք, որ 2008 թվականի երրորդ եռամսյակում ընկերությունը կրել է 179.9 մլն ռուբլի զուտ վնաս:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ԿԱՄԱԶ-ը ապահովել է 55 մլն ռուբլի զուտ շահույթ, իսկ 2009 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ընկերության կրած վնասը կազմել է 1.6 մլրդ ռուբլի: