
ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՈՒՂԻՆ ՅՈՒԱՆԻ ՓՈԽԱՐԿԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է
Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած իր ելույթի ժամանակ ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը նշել է, որ նոր միջազգային պահուստային արժույթի ստեղծման ամենակարճ ուղին յուանի փոխարկելիության ապահովումն է: Նախարարի կարծիքով նոր միջազգային պահուստային արժույթի ստեղծումը կարող է տևել ավելի քան 10 տարի, քանի որ անգամ այսպիսի միություններ, ինչպիսին է Եվրամիությունը, միասնական արժույթի ստեղծման գործընթացում դեռևս ունեն չլուծված մի շարք խնդիրներ: Նախարարը, դիտարկելով դոլարը որպես վերազգային արժույթ, նշել է, որ ներկա պայմաններում դոլարի նկատմամբ անվստահությունը բացատրվում է ԱՄՆ բյուջեի պակասուրդով: