
ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆ – ԵՎՐԱԶԷՍ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԿՊԱՀԱՆՋԻ 2 ԱՄԻՍ
ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ ԵվրԱզԷՍ (ЕврАзЭС) հակաճգնաժամային ֆոնդի ստեղծումը նախատեսվում է ավարտել առաջիկա երկու ամիսների ընթացքում, և անդամ երկրների կողմից համապատասխան որոշումը հաստատելուց հետո ֆոնդը կարող է սկսել իր գործունեությունը: Նշենք, որ ԵվրԱզԷՍ (ЕврАзЭС) Միջպետական խորհրդի նիստի ժամանակ նախատեսվում է ստորագրել հակաճգնաժամային ֆոնդի գործունեության վերաբերող պայմանագիր, ինչպես նաև համաձայնագիր կստորագրվի Եվրոպական Զարգացման Բանկի հետ` ֆոնդի միջոցների տնօրինման վերաբերյալ: