15/10/2010 13:01
ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆ – ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՓՈԽԱԿԵՐՊՎԵԼ Է ՊԱՐՏՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն արդեն իսկ վերափոխվել է պարտքային ճգնաժամի: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: Ելույթ ունենալով ֆինանսական և մակրոտնտեսական քաղաքականության հարցերի շուրջ Ռուսաստան-ԵՄ բանակցական գործընթացի հերթական համաժողովի շրջանակներում` ՌԴ ֆինանսների նախարարը նշել է, որ դեռևս երկու տարի առաջ բուռն քննարկումներ էին տեղի ունենում` ֆինանսական ճգնաժամը պարտքային ճգնաժամի փոխակերպվելու հավանականության շուրջ, և այսօր արդեն դրսևորվող զարգացումները վկայում են, որ նման փոխակերպում, փաստորեն, տեղի է ունեցել:
Ալեքսեյ Կուդրինը նշել է, որ այս երկու ճգնաժամները սերտ կապված են միմյանց հետ. պետական պարտքի մակարդակն աճում է ճգնաժամի հետևանքների վերացմանն ուղղված պետական ծրագրերի ֆինանսավորման ծավալների աճով, միևնույն ժամանակ, պետական պարտքի աճը և դեֆոլտի հավանականությունը հանգեցնում են ֆինանսական շուկայում ռիսկերի ձևավորմանը:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
