
ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆ – ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՆՈՐ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը շարունակվում է, և կարելի է սպասել նոր ճգնաժամային անակնկալների: Այս մասին «Ռուսաստանը և աշխարհը. նոր տասնամյակի մարտահրավերները» միջազգային կոնֆերանսի շրջանակներում ունեցած իր ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը` ներկայացնելով Դուբայում, Հունաստանում և առանձին խոշոր բանկերում առաջացած ֆինանսական խնդիրները:
Ալեքսեյ Կուդրինը կարևորել է ճգնաժամի պայմաններում բանկային համակարգի կայունության ապահովումը` նշելով, որ ինչպես Մեծ դեպրեսիան, այնպես էլ Ռուսաստանի 1998 թվականի ճգնաժամը ցույց տվեցին, որ բանկային համակարգը անփոխարինելի դեր է խաղում տնտեսության վերականգնման և ճգնաժամի հաղթահարման գործընթացում: