
ԿՈՒԴՐԻՆ – ՃԳՆԱԺԱՄԻ ՍԿԶԲԻՑ ԲԱՆԿԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 40 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Ռուսաստանի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ կառավարությունը ճգնաժամի ամբողջ ընթացքում բանկային ոլորտում գործող ընկերություններին որպես ֆինանսական աջակցություն տրամադրել է շուրջ 40 մլրդ դոլար: Նախարարը նաև նշել է, որ կառավարությունը պատրաստ է բանկերին աջակցություն տրամադրել ֆինանսական ոլորտում իրավիճակի վատթարացման դեպքում: Մասնավորապես այս նպատակով ռուսական կառավարությունը ընթացիկ տարվա համար նախատեսում է 150 մլրդ ռուբլի, իսկ 2010 թվականի համար` շուրջ 210 մլրդ ռուբլի: