
ԱԼԵՔՍԵՅ ԿՈՒԴՐԻՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԽՈՇՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐԸ ԱՄՀ-ՈՒՄ
Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած իր ելույթի ժամանակ ՌԴ փոխվարչապետ և ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինն առաջարկել է վերանայել Արժույթի Միջազգային Հիմնադրամում (ԱՄՀ) խոշոր երկրների ձայների մասնաբաժինները: Նա նշել է, որ ներկա պայմաններում ԱՄՀ-ն, որոշ գործոններով պայմանավորված, չի հանդիսանում աշխարհի խոշոր երկրների շահերը ներկայացնող իրական կառույց: Որպես կարևոր գործոններ նա նշել է նախ այն, որ ԱՄՆ-ի ձայների մասնաբաժինը ԱՄՀ-ում ներկա դրությամբ կազմում է 15%, ինչպես նաև այն, որ Չինաստանի ձայների մասնաբաժինը փոքր է եվրոպական մի շարք երկրների մասնաբաժիններից: