ԿՈՒԴՐԻՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵՎ ՆՐԱՆ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԸ
Ռուսաստանի տնտեսությունը 2009 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում եռամսյակային կտրվածքով ապահովել է աճ, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանը դուրս է եկել ճգնաժամից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը Սանկտ-Պետերբուրգում ընթացող տնտեսական ֆորումի շրջանակներում: Նախարարի կարծիքով ճգնաժամի երկրորդ ալիքի սպասման հավանականությունը բավականին փոքր է:
Կուդրինը նշել է, որ ներկայումս Ռուսաստանի արտաքին պետական պարտքը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 10%-ը, և առաջիկայում սպասվում է այս ցուցանիշի աճ ևս 3%-ով, ինչը, նախարարի հավաստմամբ, Ռուսաստանի տնտեսության համար չի լինի կրիտիկական: