2010Թ.-ԻՆ LADA-Ի ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 1.5 ԱՆԳԱՄ
Ռուսական «АвтоВАЗ» ավտոհսկան, օգտվելով պետության աջակցությունից, ՌԴ-ում ավելացրել է Lada-ի վաճառքի ծավալները: Այս մեկ տարվա ընթացքում ընկերությունը վաճառել է 517 147 Lada ավտոմեքենա: Միևնույն ժամանակ, նախորդ տարում «АвтоВАЗ»-ն արտահանել է 41 577 Lada ավտոմեքենա:
Նշենք նաև, որ Ռուսաստանում մեկնարկած` հին մեքենաները նորով փոխարինելու պետական ծրագրի շրջանակներում «АвтоВАЗ»-ը վաճառվել է 221 584 ավտոմեքենա, այսինքն ընկերության վաճառքի ընդհանուր ծավալների 43%-ը: