
ԼԱՏՎԻԱՅՈՒՄ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 18%-ՈՎ
Լատվիայի Կենտրոնական Վիճակագրական Ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ երկրում ՀՆԱ-ն կրճատվել է 18%-ով: Հաշվետու ժամանակահատվածում ադյունաբերական արտադրության ծավալը կրճատվել է 22%-ով, իսկ առևտրաշրջանառության ծավալը կրճատվել է 25%-ով: Նշենք նաև, որ անցյալ տարվա դեկտեմբեր ամսում Լատվիայի Բանկի և Շվեդական Ռիկսբանկի (Շվեդական Թագավորական բանկ) միջև կնքված սվոթ պայամնագրի համաձայն Լատվիայի բանկն անհրաժեշտության դեպքում Ռիկսբանկի պահուստներից կարող է օգտագործել մինչև 375 մլն եվրո և դրանք փոխհատուցել էկվիվալենտային գումարով` արտահայտված գործարքի ժամանակ սահմանված արտարժույթային կուրսով: Այժմ դևալվացիայով պայմանավորված այդ գումարը կազմում է ավելի քան կես մլրդ եվրո: