29/09/2010 11:40
ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԻ ՀԵՌԱՆԱԼԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ԱՆԿՄԱՆ ՊԱՏՃԱՌ ԴԱՌՆԱԼ
Յուրի Լուժկովի հեռանալն իր պաշտոնից կսրի քաղաքական անորոշությունը, ինչն էլ կարող է տնտեսության տարբեր իրավիճակային տատանումների պատճառ դառնալ: Նման կանխատեսում են ներկայացրել UniCredit Securities ներդրումային ընկերության վերլուծաբանները: Վերջիններիս գնահատմամբ` այս տատանումներն առավելապես վերաբերում են այն ընկերություններին, որոնք սերտ կապված են Մոսկվայի կառավարության հետ և գործունեություն են ծավալում տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում և անշարժ գույքի շուկայում: Մասնավորապես, կանխատեսվում է նմանատիպ ընկերությունների արժեթղթերի գների կտրուկ անկում:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեևը հրամանագիր էր ստորագրել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման եւ Վլադիմիր Ռեսնինին քաղաքապետի պաշտոնակատար նշանակելու մասին: Լուժկովը 18 տարի զբաղեցնում էր քաղաքապետի պաշտոնը:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
