«ԼՈՒԿՕՅԼ» ԲԲԸ-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 43.7%-ՈՎ
Ռուսական նավթային խոշոր «Լուկօյլ» ԲԲԸ-ի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 43.7%-ով և կազմել 2.3 մլրդ դոլար: Նշենք, որ 2008 թվականի երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել էր 4.1 մլրդ դոլար: Հրապարակած տվյալների համաձայն ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 11.8 մլրդ դոլարով և կազմել 20.1 մլրդ դոլար, որը մեծապես պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների անկմամբ: