MAGNA-Ն OPEL-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾԱՐԱՆ Է ՓՆՏՐՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Ավտոպահեստամասեր արտադրող կանադական Magna ընկերության ներկայացուցիչները Opel ավտոմեքենաների արտադրության համար Ռուսաստանում փնտրում են համապատասխան գործարան: Այս մասին հայտարարել է ռուսական Խնայբանկի նախագահ Գերման Գրեֆը, և նշել, որ ընկերության ներկայացուցիչներն արդեն ծանոթացել են ԳԱԶ և «Իժավտո» ընկերությունների արտադրական հնարավորություններին:
Հիշեցնենք, որ ամերիկյան խոշոր ավտոարտադրող General Motors ընկերության տնօրենների խորհրդը որպես ընկերության եվրոպական Opel ներկայացուցչության գնորդ հաստատել են կանադական Magna և ռուսական Խնայբանկի կոնսորցիումին, ինչի արդյունքում Magna ընկերությունը և ռուսական Խնայբանկը, որոնց տեխնոլոգիականգ ործընկեր էր հանդիսանում ГАЗ խումբը, դարձան Opel ընկերության բաժնետոմսերի 55%-ի սեփականատեր: