«ՄԵԳԱՖՈՆ»-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇԵԼ Է ՉԳՆԵԼ ԻՐ ՄՐՑԱԿՑԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ
Բջջային կապի ռուսական խոշոր օպերատոր «Մեգաֆոն» ընկերության տնօրենների խորհուրդը որոշում է ընդունել չգնել իր հիմնական մրցակից «Վիմպելկոմ» (ապրանքային նշանը Beeline) ընկերության բաժնետոմսերը:
Հիշեցնենք, որ մինչ այս «Մեգաֆոն» ընկերությունը հանդես էր եկել «Վիլմելպոմ» ընկերության արժեթղթերի շուրջ 5%-ի գնման առաջարկությամբ:
Ոչ պաշտոնական աղբյուրների տվյալների համաձայն ընկերության տնօրենների խորհուրդը, գնահատելով այս գործարքը որպես բարձր ռիսկային, որոշում է ընդունել հետաձգել այն: