ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՎԱԶԵԼ ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ
Մինչև այս տարվա վերջ բնակարանների գները Մոսկվայում կարող են նվազել շուրջ երկու անգամ և մեկ խ.մետրի գինը կարող է տատանվել 50-70 հազար ռուբլի սահմաններում: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Շինարարների Միության նախագահ Գրիգորի Վերտելնիկովը: Նա նշել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին բնակարանների երկրորդային շուկայում առաջարկը կշարունակի աճել, և անբավարար պահանջարկի պայմաններում գների անկումը անխուսափելի է: Կանխատեսումների համաձայն բնակարանների գների անկումը կարող է շարունակվել մինչև տարվա վերջ, որը մեծապես պայմանավորված կլինի նաև ազգային արժույթի փոխարժեքի տատանումներով: